Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Ցինյուան ​​շրջանի ածխի հանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։ Այդ մասին մայիսի 23-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 82 հանքափորի մահվան և 9 անհետ կորածի մասին։ Գազի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին։ Հանքում եղել է 247 աշխատող։ Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով