Հունիսի 7-ի ընտրությունը մեզ համար՝ Սարդարապատի, ՌԴ-ի համար՝ Ստալինգրադի ճակատամարտի պես բան է․ Արմեն Բադալյան

Այս ընտրությունը զուտ ԱԺ-ում տեղերի բաշխման գործընթաց չէ։ Այս ամբողջ տարածաշրջանում հավաքական Արևմուտքը չեզոքացրել է ռուսական առկայությունը, մնացել է վերջին տեղը՝ Հայաստանը։ Եթե իշխող քաղաքական ուժը վերարտադրվի, այս ամբողջ տարածքը կանցնի Արևմուտքի վերահսկողության տակ՝ որպես հակառուսական և հակաիրանական տարածք։ Ռուսաստանի նպատակը հակառակն է՝ թույլ չտալ, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը վերարտադրվի, այդ պատճառով սա ՌԴ-ի համար քաղաքական տեսակետից Ստալինգրադի ճակատամարտն է, իսկ մեզ համար՝ Սարդարապատի։ 168TV -ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: «Մասնակից քաղաքական ուժերը մի քանի իմաստային բովանդակություն են առաջարկում։ Մեկը ՔՊ-ն է, որն Արևմուտքի ծրագիրն է իրականացնում, և նրա վերարտադրությամբ Հայաստանը ոչ միայն սուբյեկտ չի դառնալու, անգամ օբյեկտ չի մնալու, այլ վերածվելու է ընդամենն ասֆալտի ճանապարհի՝ հյուրանոցներով, ռեստորաններով, և սպասարկելու է մեր տարածքով Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ հումք տանող բեռնատարներին։ Դա նույնիսկ խաչմերուկ չէ, անգամ Հյուսիս-Հարավ մայրուղին չի աշխատելու, փակվելու է»,- ասաց քաղտեխնոլոգը: «Հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքն այլ ծրագիր են հռչակում՝ առնվազն ասելով, որ Հայաստանը պետք է մնա օբյեկտ, և չպետք է վերածվենք ընդամենը ճանապարհի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6087

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով