Թրամփը հեռացրել է Իսրայելին Իրանի հետ բանակցություններից. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի դուրս է թողել Իսրայելին Իրանի հետ զինադադարի շուրջ բանակցություններից։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ նման որոշման պատճառ են դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի չափազանց լավատեսական կանխատեսումները՝ պատերազմի մեկնարկից առաջ։ Վերջինս համոզել էր Թրամփին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածները կարող են հանգեցնել Իրանում գործող վարչակարգի անկմանը, սակայն այդ սցենարը չի իրականացել։ Արդյունքում Վաշինգտոնը որոշել է Իրանի հետ բանակցությունները վարել առանց Իսրայելի մասնակցության։ Նշվում է, որ ներկայում Իսրայելի իշխանությունները տեղեկատվություն են ստանում տարածաշրջանային դիվանագետների, սեփական աղբյուրների և հետախուզության միջոցով։ NYT-ը գրում է, որ այս զարգացումը լուրջ հարված է Նեթանյահուի դիրքերին, քանի որ նա երկար ժամանակ իրեն ներկայացնում էր որպես քաղաքական գործիչ, որը բացառիկ հասանելիություն ունի Թրամփին և կարող է ազդել նրա որոշումների վրա։ Միևնույն ժամանակ, պատերազմում Իսրայելի հիմնական նպատակները՝ իրանական ռեժիմի տապալումը, միջուկային ծրագրի ոչնչացումը և հրթիռային ծրագրի վերացումը, չեն իրականացվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6087

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով