1918 թվականի մայիսի 21-ին սկսվում է Սարդարապատի ճակատամարտը: Արդեն իսկ մայիսի 21-ին հայկական զորքերն ազատագրում են մի շարք հայկական գյուղեր և զբաղեցնում շատ հարմար ռազմավարական դիրք: Մայիսի 21-ին և 22-ին թուրքական զորքերը հետախուզական մարտեր են վարում, որպեսզի գտնեն հայկական զորքերի խոցելի ուղղությունները և հենց այդ կետով շեշտակի գրոհով հասնեն իրենց նպատակին: Մինչև մայիսի 24-ը շատ թեժ մարտեր են ընթանում, թուրքական զորքերը համառ դիմադրություն են ցույց տալիս, իսկ հայկական զորքերը գրոհներով և հակագրոհներով կարողանում են կոտրել թուրքական բանակի դիմադրությունը:



