Հրդեհ ԶՊՄԿ–ում. փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Սյունիքի մարզի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկություններից մեկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, հրդե է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։ Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին»,– ասաված է հաղորդագրությունում։ ՆԳՆ–ից նաև հայտնել են, որ օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը․ տուժածներ չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով