Թուրքիայի արդյունաբերությունը կորցրել է 132.000 աշխատակցի

Թուրքիայի արդյունաբերական ոլորտում զբաղվածությունը շարունակում է կտրուկ նվազել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2026-ի մարտի դրությամբ արդյունաբերության ոլորտում 1 տարվա ընթացքում աշխատանքը կորցրել է ավելի քան 132.000 մարդ։ Այդպիսով ոլորտում աշխատողների թիվը կազմել է 4.7 միլիոնի՝ հասնելով 2021-ի նոյեմբերից ի վեր ամենացածր մակարդակին։ Ոլորտում աշխատանքի կորցնելու դեպքերը շարունակաբար աճում է արդեն 20 ամիս։ Հիմնական դեպքերը գրանցվել են տեքստիլի, հագուստի արտադրության, ավտոմոբիլաշինության, ինչպես նաև մեքենաշինության և պլաստիկի արտադրության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, աշխատանք կորցրածների զգալի մասը տեղափոխվել է ծառայությունների և առևտրի ոլորտներ, մինչդեռ շինարարության ոլորտի պահանջը շարունակում է պահպանվել պետական ներդրումների և երկրաշարժից տուժած շրջանների վերակառուցման հաշվին։ Տնտեսագետները զգուշացնում են, որ երկիրը աստիճանաբար հեռանում է բարձր ավելացված արժեք ունեցող արտադրությունից և դառնում ավելի կախված ծառայությունների ոլորտից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5739

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով