Շաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh

Մայիսի 24-ին, ժամը 18։50-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։ Փրկարարները «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16876

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով