Չինաստանը «Շենչժոու-23» տիեզերանավով երեք տիեզերագնացի է ուղարկել իր տիեզերակայան, որոնք կմնան այնտեղ մեկ ամբողջ տարի, ինչը ռեկորդային տևողություն կլինի այդ երկրի համար։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Երեք տիեզերագնացները Պեկինի ժամանակով առավոտյան 5:13-ին արդեն մտել են Տիանգոնգ (չինարենից թարգմանաբար՝ Երկնային պալատ) տիեզերակայան. նրանք կփոխարինեն այնտեղ գտնվող երեք տիեզերագնացներին, որոնք ուղեծրում են գտնվում արդեն 205 օր։ Մինչ այժմ Չինաստանը 30 տիեզերագնացի է ուղարկել տիեզերք։ «Շենժոու-23»-ի անձնակազմը կիրականացնի ավելի քան 100 նոր գիտական և կիրառական նախագիծ, կուսումնասիրվի նաև մարդու օրգանիզմի վրա տիեզերքում երկարաժամկետ գտնվելու ազդեցությունը։ The Associated Press-ը և Reuters-ը գրում են, որ տիեզերագնացներից միայն մեկը կմնա ուղեծրում մեկ տարի ժամկետով, ինչը կդառնա պատմության մեջ ամենաերկար առաքելություններից մեկը։ Մինչ այժմ ամենաերկարը տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Վալերի Պոլյակովը. 1994-1995 թվականներին նա ուղեծրում անցկացրել է 437 օր։



