Ղալիբաֆին վերընտրել են Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում. Fars

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է իրանական Fars-ը: Գործակալությունը նշում է, որ նա այդ պաշտոնը կզբաղեցնի ևս մեկ տարի: Ղալիբաֆի թեկնածության օգտին է քվեարկել Մեջլիսի անդամների մեծամասնությունը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականից:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6113

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով