Մեքենայում հայտնաբերել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: Մայիսի 6-ին՝ ժամը 17․20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվեցին Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով