Երեկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի էր մեկնել Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգ ունեցավ և հանրահավաք անցկացրեց։ Հանրահավաքի ժամանակ էլ հայտարարեց, որ Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, Գյումրիում՝ գյումրեցիների հետ միասին, պետք է անցկացնեն արտահերթ ընտրություններ և «Գյումրիում հաստատվի ժողովրդական իշխանություն»։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ վերջին տարվա ընթացքում Գյումրու անունն է միշտ նշվում, բայց չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր մեթոդներով իշխանությունը խլել է տարբեր քաղաքներում ու բնակավայրերում։ «Շիրակի մարզում, օրինակ, լկտիաբար քայլիստներին իշխանության բերեցին Ախուրյան համայնքում՝ «գողանալով» ավագանու ընդդիմադիրներից որոշներին։ Նույն այլանդակությունն արեցին նաև Ալավերդիում, չմոռանանք նաև Վանաձորը, որտեղ իրենց կողմից վերահսկվող քաղաքական գործիք-գործիչների միջոցով կալանավորեցին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, և այսպես շարունակաբար։ Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա պետք է ասեմ, որ Նիկոլ անհողը չի հաշտվում այն իրավիճակի հետ, որը Գյումրիում կա 2021 թվականից ի վեր։



