Մայիսի 28-ին կայանալիք զորահանդես-հաշվետվության շրջանակում «ջրի երես» դուրս եկավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են փոխել ՀՀ ԶՈՒ զինանշանը, քանի որ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառներում պատկերվածը զգալի տարբերվում է: Զինանշանի առաջարկվող տարբերակում առկա է ՀՀ եռագույնը, դրա վրա՝ Նիկոլ Փաշինյանի «մշակած» ՀՀ քարտեզը, պատկերված է նաև արծիվ՝ մի ձեռքում՝ սուր, մյուսում՝ խաչ, այսինքն, փոխվել է խաչի տեղը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական զինանշանի վրա պատկերված է ՀՀ դրոշը՝ առանց «իրական Հայաստանի» քարտեզի:



