Արևայրուք․ ի՞նչ է պետք իմանալ

Արևի տակ անցկացրած մի քանի հաճելի ժամերը երբեմն կարող են ավարտվել մաշկի ցավով, կարմրությամբ, այրոցի զգացողությամբ և անհարմարությամբ։ Արևայրուքը պարզապես մաշկի կարմրության մասին չէ․ այն մաշկի բորբոքային, ցավոտ վիճակ է, երբ մաշկը դառնում է տաք, զգայուն և գրգռված՝ արևի ճառագայթների երկարատև ազդեցությունից հետո։ doctors.am-ի փոխանցմամբ՝ ախտանշանները հաճախ ի հայտ են գալիս արևի տակ գտնվելուց մի քանի ժամ անց և կարող են պահպանվել օրեր շարունակ։ Ինչպե՞ս է արտահայտվում արևայրուքը։ Արևայրուքի դեպքում մաշկը կարող է դառնալ կարմրած կամ բորբոքված, ցավոտ, զգայուն ու քոր եկող։ Երբեմն նկատվում է նաև այտուց, իսկ ավելի ուժեղ արևայրուքի դեպքում կարող են առաջանալ փոքր, հեղուկով լցված բշտիկներ։ Ծանր դեպքերում արևայրուքը կարող է ուղեկցվել գլխացավով, ջերմությամբ, սրտխառնոցով և ընդհանուր հոգնածությամբ։ Արևից կարող են վնասվել մարմնի բոլոր բաց հատվածները՝ դեմքը, ուսերը, ձեռքերը, ոտքերը, ականջները, գլխամաշկը, շուրթերը։ Նույնիսկ հագուստով ծածկված հատվածները երբեմն լիովին պաշտպանված չեն, եթե կտորը թույլ է տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը։ Արևի նկատմամբ հատկապես զգայուն են նաև աչքերը․ դրանք նույնպես կարող են վնասվել և առաջացնել ցավի կամ «ավազի զգացողության» նման անհարմարություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով