Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։ Մեր մի քանի հայրենակիցներ Բաքվից, տարբեր առիթներով, տեղեկացրել են, որ ձերբակալությունից և քննությունից մինչև դատական գործընթացներ ամեն ինչ ընթացել է աննախադեպ ճնշումների և կեղծիքների պայմաններում։ Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում»։



