Երևանում բшխվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մայիսի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով