Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել ամերիկյան ավիաբազային՝ ի պատասխան Բանդար Աբբասի շրջանում ԱՄՆ-ի գործողությունների: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ «Այսօր առավոտյան ամերիկյան զինվորականների կողմից Բանդար Աբբասի օդանավակայանի մոտակայքում գտնվող օբյեկտի ուղղությամբ ավիացիոն արկերի կիրառմամբ իրականացված ագրեսիայից հետո ամերիկյան ավիաբազան հարձակման է ենթարկվել», – ԻՀՊԿ-ի հայտարարությունը մեջբերում է իրանական IRIB պետական հեռուստաընկերությունը: Tasnim լրատվական գործակալությունը, իր հերթին, նշում է, որ հարվածները հասցվել են ժամը 04:50-ին։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր, որ ԱՄՆ զինված ուժերը մայիսի 28-ի գիշերը խոցել են իրանական չորս կամիկաձե անօդաչու թռչող սարք և հարվածել Բանդար Աբբասում գտնվող ցամաքային կառավարման կայանին։ Ըստ CENTCOM-ի, այնտեղից պատրաստվում էր թռիչքի հինգերորդ անօդաչու թռչող սարքը։ նդգծվում է, որ զինվորականների գործողությունները «զուտ պաշտպանական էին և ուղղված էին հրադադարի պահպանմանը»։



