Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվականը: Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է կարբամիդի երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 126 տոննա, և ալյուրի մեկ վագոն՝ ընդհանուր առմամբ 67 տոննա: Երկաթուղու գործարկումից ի վեր տարբեր երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան, ինչպես նաև հենց Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել հացահատիկ, նավթամթերք, պարարտանյութ և ալյումին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով