ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ը տեղաշարժվում է արհեստական ​​բանականության շնորհիվ

ԵԱՏՄ-ում ապրանքների 85%-ի տեղաշարժն իրականացվում է ընդհանուր չափանիշներով` շնորհիվ արհեստական ​​բանականության, հայտնել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում։ Նա ընդգծել է, որ արհեստական ​​բանականությունը օգնել է նաև փաստաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ ժամանակը կրճատել 150 օրով։ Սուբոտինը նշել է, որ «Արհեստական ​​բանականությունը և մրցակցության նոր պարադիգմը. սպառնալիք, թե՞ ԵԱՏՄ անդրսահմանային շուկաների զարգացման շարժիչ ուժ» նստաշրջանի ժամանակ խոսվել է ամենակրևորի` ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին։ «Եթե յուրաքանչյուրն ինչ-որ բան անի որևէ հաջող, բայց ազգային նախագծի շրջանակներում, կամ հաշվի առնի միայն իր փորձը, ապա, մենք, ինչպես տեղին համեմատել էին, կդառնանաք Բաբելոնի աշտարակ` կառուցեցին, իսկ հետո լեզուները խառնվեցին, իրար չհասկացան», – ընդգծել է նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5740

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով