Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին անկախության օրվա առթիվ՝ ողջունելով Ադրբեջանի «հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը»։

Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի անունից շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ «Անցած տարվա ընթացքում մեր հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը ամրագրվել է Բաքվում՝ փոխնախագահ Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ։ Ակնկալում ենք հետագայում ևս ամրապնդել համագործակցությունը՝ տարածաշրջանային կապերի, տնտեսության և անվտանգության ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ։ Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը և հույս հայտնում, որ այդ ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի։ «Մենք պատրաստ ենք առաջիկա տարիներին էլ խորացնել մեր գործընկերությունը»,- ընդգծել է պետքարտուղարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6080

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով