Արագածոտնում «BMW»-ն հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով