Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել

Սիրիայում իրանական Al-Alam հեռուստաալիքի նախկին աշխատակից Հուսամ Զիդանը զոհվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է հեռուստաալիքը։ «Al-Alam հեռուստաալիքը սգում է Սիրիայում իր նախկին աշխատակից Հուսամ Զիդանի համար, որը զոհվել է Լիբանանի հարավային Սայդայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով», – ասված է հեռուստաալիքի տելեգրամյան ալիքով տարածված հաղորդագրության մեջ: Զիդանը 2009 թվականից Al-Alam հեռուստաալիքի սիրիական բյուրոյի լրագրող էր: Նա 2011 թվականից լուսաբանում էր Դեր Զորում, Համայում և Հալեպում ընթացող ռազմական գործողությունները: Հեռուստաալիքը նաև հայտնել է, որ Սայդային իսրայելական հարվածից հետո զոհված լրագրողի որդին վիրավորել է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է։ Իսրայելական բանակը վերջին օրերին ուժեղացրել է հարվածները Լիբանանի հարավին, այդ թվում՝ Սայդայի, Տիրի և Նաբաթիայի շրջաններին։ Լիբանանի իշխանությունները պարբերաբար Իսրայելին մեղադրում են ապրիլին Վաշինգտոնում հայտարարված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով