Քաղաքական փաթեթի ձևավորման պրոցես է, ինչի տակ տեղի է ունենալու ադրբեջանական մոտեցումների կամ հավակնությունների բավարարում․ Հակոբ Բադալյան

Կարճատև այց, 2 համաձայնագիր ու 2 աջակցության խոսք օրվա իշխանություններին․ ահա այսպես ամփոփվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։ Հիշեցնենք. մայիսի 26-ին Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրեցին նախ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը», ապա նաև՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ հուշագիրը։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը 168 ․ am -ի հետ զրույցում նախաստորագրված այս փաստաթղթերի առնչությամբ նշեց․ «Համաձայնագրերն այն ընդհանուր ծառայության շրջանակում են, որ օգոստոսի 8-ից ի վեր, պայմանական իմաստով, Միացյալ Նահանգները Հայաստանի տարածքում մատուցում է Ադրբեջանին` դրա դիմաց ակնկալելով ավելի գլոբալ, ռեգիոնալ համատեքստում Ադրբեջանի հետ երկարաժամկետ պայմանավորվածությունների շարունակություն և ընդլայնում։ Հիմա մենք տեսնում ենք այդ տրամաբանության տեղափոխումը նաև այդ հազվագյուտ մետաղների, հանածոների, հանքային ռեսուրսների դաշտ։ Ճանապարհի հարցում մենք դա տեսանք TRIPP նախագծի տեսքով և նույն տրամաբանությամբ՝ դիտարկվում է առաջ շարժվել նաև այդ ռեսուրսների իմաստով»։ Հակոբ Բադալյանը շեշտեց՝ թեև ֆորմալ իմաստով այդ ամենը հայ-ամերիկյան փաստաթղթավորում ունի, բայց այդ պրոցեսի քաղաքական տրամաբանությունը ադրբեջանական նարատիվների փաթեթավորմանն ու առաջմղմանն օժանդակելն է՝ առավել լայն համատեքստում ԱՄՆ ռազմավարական շահերի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով