Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսից պարզ դարձավ, որ գործող իշխանությունները որոշել են փոխել ոչ միայն ՀՀ ԶՈւ զինանշանը , այլև՝ ԶՈւ մարտական դրոշը , որը, ինչպես կարելի էր նկատել կադրերից, կապույտ գույնի է, քանի որ բոլոր դետալները հեռվից կամ ուղիղ եթերից հնարավոր չէր մանրամասն դիտարկել, և փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, բայց ապարդյուն, մեր զանգերն ու նամակներն անպատասխան մնացին: Նշենք, որ ՀՀ ԶՈւ փոփոխության ենթարկված Մարտական դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից, ձողից և ծոպափնջերով քուղերից: Դրոշի պաստառն ուղղանկյունաձև էր, երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ : Այն կարված է երկտակ մետաքսե բալերանգ կարմիր կտորից` երեք կողմից երիզված 85 մմ երկարությամբ ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության մետաքսակար Զինանշանը` 310 մմ տրամագծով, որի վերին կիսաշրջանում ոսկեգույն մետաքսաթելով գործված է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» մակագրությունը` 75 մմ բարձրությամբ տառերով:



