Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ին գումարված արտահերթ նիստում քննարկել և բավարարել է պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին երեք դիմում։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել հետևյալ թեկնածուները. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունից՝ Աշոտ Համբարձումյանը և Գոհար Հարությունյանը։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից՝ Սուսաննա Գևորգյանը։ Հանձնաժողովի որոշմամբ՝ բոլոր դիմումները բավարարվել են։ Նշենք, որ պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրացել է այսօր։



