Աշխարհում կոշտ մրցակցություն է հազվագյուտ մետաղների համար. Սյունիքը դառնում է գլոբալ հետաքրքրությունների գոտի. առանցքային հարցը Հայաստանի սուվերենությունն է. Վահե Դավթյան

Միացյալ Նահանգները փորձում է արագ ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում լոգիստիկ, էներգետիկ և հանքահումքային ուղղություններով, և Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ (TRIPP)-ի, ռազմավարական գործընկերության և հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման մասին փաստաթղթերի ստորագրումը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ։ Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն ՝ իր կարծիք հայտնելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթղթերի մասին։ « Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ փաստաթղթերի, այլ ավելի լայն աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ։ Վաշինգտոնը փորձում է արագ ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ հատկապես լոգիստիկ, էներգետիկ և հանքահումքային ուղղություններով։ Սա մրցակցություն է միաժամանակ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ »,- մեկնաբանեց Վահե Դավթյանը։ Ըստ փորձագետի՝ ԹՐԻՓՓ-ի մասով էլ պետք է հասկանալ, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Փորձագետի խոսքով՝ սա նաև Միջին միջանցքի դիվերսիֆիկացման փորձ է՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա առանցքով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով