Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան․ ուղևորը ձեռքի կnտրվածքով հոսպիտալացվել է

Մայիսի 28-ին՝ ժամը 15։56-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 16։41-ին, մարել՝ 16։51-ին, միևնույն ժամանակ իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: Այրվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով