Հայաստանից ՌԴ ապրանքների ներկրման արգելքը կարող է խնդիր դառնալ Երևանի համար. Մաքսիմ Ռեշետնիկով

Մի շարք ապրանքների՝ ՌԴ մատակարարումների սահմանափակումների կիրառումը կարող է խնդիր դառնալ Հայաստանի, այլ ոչ թե ռուսական շուկայի համար։ Այս մասին «Վեստի»-ին տված մեկնաբանության մեջ ուշադրություն է հրավիրել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը։ «Հայաստանի համար՝ այո, ռուսական շուկայի համար դրանք ծավալներ են, որոնք մենք հանգիստ կփոխարինենք այլ շուկաներից՝ ներքին արտադրությամբ։ Այնտեղ որևէ կրիտիկական բան չկա»,- նշել է նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից համապատասխան սահմանափակումների կիրառումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր 2026 թվականի մայիսի 30-ից Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումների կիրառման մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով