Իրանի նախագահը հրահանգել է ակտիվացնել ՌԴ-ից և հարևան այլ երկրներից ապրանքների ներմուծումը

Նախարարների և Իրանի ԿԲ ղեկավարի հետ խորհրդակցությունից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցուցումներ է տվել այլընտրանքային առևտրային միջանցքների զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանից, և կոչ է արել արագացնել բոլոր համապատասխան համաձայնագրերի իրագործումը: «Նախագահն ընդգծել է որոշ անհրաժեշտ ապրանքների ներմուծումն ապահովելու նպատակով երկրի հյուսիսային նավահանգիստների ներուժն առավելագույնս օգտագործելու, այլընտրանքային առևտրային միջանցքները զարգացնելու և հարևան երկրների, այդ թվում՝ Պակիստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հնարավորությունները ներգրավելու անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել արագացնել համապատասխան համաձայնագրերի իրագործումը», – ասած է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խորհրդակցությանը մանրամասն քննարկվել է հիմնական ապրանքների, դեղերի և երկրի համար անհրաժեշտ ռեսուրսների ներմուծման ընթացիկ իրավիճակը՝ հաշվի առնելով հարավային որոշ անցակետերում առաջացած սահմանափակումները: Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ապրանքների ներմուծումը դյուրացնելու և ավելացնելու նպատակով հարևան երկրների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ակտիվացվել և ուժեղացվել են ցամաքային սահմանային կետերի և այլընտրանքային տրանսպորտային ուղիների զգալի մասի հնարավորությունները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով