Իշխանության վտանգավոր վստահությունը. Ադրբեջանը սպառնալիք չէ, ռազմավարական զսպման համակարգ պետք չի գա. ո՞վ ճիշտ չէր հաշվարկել «Իսկանդերի» պարամետրերը

Մայիսի 28-ի զորահանդեսի ռազմատեխնիկական մասին 168.am -ն առաջիկայում մասնագիտական անդրադարձ կանի: Կոնկրետ դեպքում նշված ռազմական-քաղաքական միջոցառման համատեքստում ընդդիմադիր շրջանակների կողմից հնչեցված մի դիտարկման անդրադառնանք, որ «Իսկանդեր» համակարգին համարժեք կամ մոտ այլ միավոր չկար: Իսկ թե արդյո՞ք ռազմավարական զսպման համակարգ ունի Հայաստանը, որը գաղտնի է պահվում, այս հարցն արդեն Factor TV-ի կազմակերպած բանավեճին ուղիղ տվել են իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավորի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին: Մասնավորապես, ԱԺԲ կուսակցության պատգմավորի թեկնածու Գևորգ Սաֆարյանը հարցրել է Նիկոլ Փաշինյանի կուսակցին՝ ի՞նչ միջոցներով են պատրաստվում ապահովել ռազմավարական փոխզսպումը՝ Ադրբեջանին որպես սպառնալիք դիտարկելով, եթե հաշվի առնենք, որ Բաքուն շարունակում է խոսել «Արևմտյան Ադրբեջանից», օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքները և այլն, ինչին ի պատասխան՝ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ դիսկոմֆորտ վիճակ է մի տեսակ: «Ինչ վերաբերում է հարցին, որ դուք ուզում էիք զորահանդեսին տեսնել ռազմավարական զսպող բան, որպեսզի ողբերգություն չապրեիք, կասեմ՝ պարտադիր չի, որ դա դուք տեսնեիք: Այսինքն, պարտադիր չի, որ այն զենք-զինամթերքները, որոնք ունի պաշտպանական համակարգը, պետք է ցուցադրվեն: Հիմա ռազմավարական զսպման համակարգ ասելով, նախևառաջ պետք է հասկանալ՝ ում դեմ»,- շեշտել է ՔՊ ներկայացուցիչը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով