168 TV-ի « Զառան հարց ունի » հաղորդաշարի շրջանակում հյուրընկալվել է Արագածոտնի թեմի հոգևորական , Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը ։ Զրույցի մի քանի թեզեր՝ ստորև ․ • Այս անկախության, Առաջին Հ անրապետության տոնն ինձ համար սկսում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Սսից դեպի Էջմիածին վերադարձով՝ 1441 թ ․ -ին, որը նաև առաջիկայում պիտի տոնենք հունիսի 7-ին։ Տեղափոխման ակունքներում եղողների աղոթքների պատասխանն էր Առաջին Հանրապետությունը, որ ծնվեց նաև պայքարի բովում՝ Սարդարապատով, Ապարանով, Վանաձորի ճակատամարտերով։ Ու եկեղեցին, ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարություն ն իրենց դրսևորեցին հերոսական։ Եթե Հ անրապետությունում մարդիկ չեն լինում, որ պատրաստ են հանուն հայրենիքի իրենց կյանքը դնել, այդ հայրենիքը չի կարող գոյատևել ․ հայրենիքները ծնվում են հայրենասիրությամ բ , պետությունները ստեղծ վ ում են միաբանությամբ և կործանվում են հայրենասիրության պակասից, բնականաբար։ • Մեզ «գործակալ» ասողներն իրենք պետության գաղափարը չունեն ․ ո րոշ իշխանավորներ փորձում են իրենց նույնացնել պետության հետ, և իրենց աթոռը, իրենց անձնական շահերը, իրենց վերարտադրողականությունը նաև իշխանական աթոռներին իրենք համարում են պետության գոյություն, և եկեղեցուն հակադրում են դրան։ Եկեղեցին երբեք պետության դեմ չի գործել ․ այն շրջանում, երբ պետականության կորուստ ենք ունեցել, պետականության գաղափարը եկեղեցին է պահել, և որի նաև դրսևորումն է եղել Առաջին Հանրապետությունը, որը ձևավորվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համայնքի հիման վրա և նաև եկեղեցականների նահատակությամբ ։ • Փ ա ՛ ռք Աստծու , պարզ ժողովուրդը, մեծ մասը գնահատում է եկեղեցուն, եկեղեցու վաստակը ․ ե թե մենք գ ործակալ ենք ՝ մեր ազգի գործակալներն ենք, մեր եկեղեցու գործակալներն ենք, և մեզ համար բարձրագույն արժեք է ՝ մեր հավատքը, մեր պետականությունը, մեր հայրենիքի անսասանությունը ։ Ու մենք չենք կարող լռել, երբ Բաքվի բանտերում ունենք հայ ազգի գերիներ, նաև չենք կարող լռել այն պարագային, երբ Արցախի տարածքում մեր սրբավայրերը ոչնչաց ն ում են, նաև մեր կողմից դատապարտելի է որոշ իշխանավորների լռությունը՝ Ցեղասպանության հարցով, գերիների վերադարձի հարցով, արցախցիների իրավունքների հարց ով։ • Ի շխանությունները չեն կարողանում տիրապետել իրավիճակին , իրենք ընտրարշավ, ազնիվ ընտրարշավ չեն վարում ․ նախ՝ ՔՊ -ն պիտի չգրանցվեր ․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է իրենց գրանցումը մերժեր, որովհետև իրենց նախընտրական ծրագրում հակասահմանադրական կետեր կա յին ։ Եկեղեցու , Մայր Աթոռի գործերին միջամտելու հակասահմանադրական կետերի առկայությունը Նիկոլ Փաշինյանի համար առիթ է ՝ վարչական ռեսուրսով, ընտրակեղծիքներով և այլն, վերարտադրվելու դեպքում եկեղեցու նկատմամբ բռնություններ կիրառելու, նա ձեռքերին ազատություն պիտի տա՝ հասարակությանը ներկայացնելով կամ միջազգային հանրությանը, թե ժողովուրդ ն իրեն նման մանդատ է տվել։ • Տ եսնում ենք, որ կարգալույծ հոգևորականները, նախկին հոգևորականներ , օրինակ ՝ Ստեփանը, Արամայիսը և իրենց նման կարգալույծներ ն իշխանության հավաքներին ինչպիսի ակտիվ մասնակցություն են ունենում։ Ստեփան Ասատրյանի ՝ օրինակ , ֆեյսբուքյան էջի հայտարարությունն եմ տեսել Մկրտիչ սրբազանի դեմ , ասում էր, որ իրեն պարտադրել են ընդդիմության հավաքներին մասնակցել, երբ որ ես այդ նույն թեմի քահանան եմ եղել, երբեք ընդդիմության հավաքներին ինձ մասնակցելու պարտադրանք չի եղել ։ Ու տեսնում ենք ՝ այսօր Ստեփան Ասատրյանը, Արամայիսը և իրենց նման կարգալույ ծ ներ ն իշխանությունների տարբեր հավաքներին ակտիվ ներգրավված են և նույնիսկ ա պօրինի կերպով, ինքնիրավչությամբ, պետական պաշտոնյայի հովանավորչությամբ զավթած Հովան ն ավանքը թողած ՝ նախընտրական քարոզարշավի է մասնակցում, ընկերների, ընկերուհիների հետ ․ գ լխաքանակ են ապահովում իշխանությունների էս հավաքներին։ • Զ որահանդեսը ցուցադրելու համար է ր , բայց ես կուզեմ բովանդակությունը լինի, չլինի այն ՍՈՒ-երի պատմության նման, որ դրանք կային, բայց հրթիռները չկա յին, զորահանդեսով չի, զորավարժությամբ է, և Հայաստանը պիտի համատեղ զորավարժություններ անի ժամանակ առ ժամանակ բանակի մարտունակությունը բարձրացնելու համար ։ Եվ նաև՝ ե թե ռազմական տեխնիկայի գնումներ եք կատարել, Ալիևից այդ անբնական վախն ինչո՞ւ է։ • Ես որևէ դեպքում ներկա իշխանություններին ինքս ձայն չեմ տա, որովհետև իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը չեմ կիսում, բայց հրաշալի թեկնածուներ կան , որոնց կարելի է ձայն տալ՝ Ռոբերտ Քոչարյան, Արմ ա ն Թաթոյան, Սամվել Կարապետյան ՝ Ազգային մեծ բարերար ։ • Օ րինակ , Նարեկ Կարապետյանին եմ վերջին շրջանում Բյուրական իր այցի ժամանակ հանդիպել ․ երանի չհանդիպեի , որովհետև իրեն հանդիպելուց հետո Նիկոլ Փաշինյանից ավելի հիասթափվեցի ։ Այնտեղ վերջում էլ ֆու ր շետի սեղան էր պատրաստված ․ հատուկ ուշադրություն դարձրեցի, թե սեղանից ո՞նց է օգտվելու ․ սեղանից չօգտվեց, շուրջիններին էր հյուրասիրում ։ • Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ Սրբազանը , ազատության մեջ է ․ մենք էլ պիտի Թ եմի երեսն ամ յակը նշենք, բայց մեր ուրախությունը լիարժեք չէ, որովհետև Սրբազան հոր նկատմամբ սանկցիաներ են կիրառվում ․ Սրբազան հայր ն իրավունք չունի առաջնորդարան այցելել, թեմի եկեղեցիներ այցելել, թեմի քահանաներիս հանդիպել։ Ի նձ համար, օրինակ, շատ դժվար էր Մայր Աթոռում քահանայից ժողովի մասնակցել և թեմակալ առաջնորդի հետ մտերմիկ մի զրույց չունենալ։ • Իմ ձայնը կտամ այնպիսի թեկնածուի, որը խորհրդարան անցնելու հնարավորություն ունի, այսինքն, ձայնս չի փոշիանա ոչ մի դեպքում , և չ եմ ընտրի ներկա իշխանություններին, բայց եթե քաղաքացիներ կան, որ գնալու են իրենց էլ ընտրե ն , իրենց ազատ իրավունքն է, ուղղակի, մեր քաղաքացիներին կխնդրեի, որպեսզի բոլորը գնան և մասնակցեն ընտրությանը, իրենց ձայն ը շատ վճռորոշ է, մեզանից յուրաքանչյուրի ձայնը վճռորոշ է ։ • Մ ենք չենք ուզում վախեցած նայե լ Արարատ լեռանը, մենք ուզում ենք ունենա լ հզոր բանակ, որ մեր անվտանգությունը կապահովի, մենք ուզում ենք լավ հարաբերություններ մեր հարևան բարեկամների հետ։



