«Հայաստանի երկաթուղիները»՝ Ռուսաստանի հետ քաղաքական «խաղերի» պատանդ

«Հայաստանի կառավարությունը շուտով կսկսի դեպի Թուրքիա և Ադրբեջան երկաթուղային ուղիների վերակառուցումը՝ առանց Ռուսաստանի օգնության»,- օրերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ակտիվ փուլում: «…Աշխատանքներն արդեն սկսվել են թուրքական կողմից, և երկաթուղին կբացվի։ Մենք նաև կսկսենք Երասխի հանգույցի վերակառուցումը (Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզի հետ սահմանի մոտ.- խմբ.): Հայաստանի կառավարությունը կձեռնարկի դա։ Չնայած «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ կա կոնցեսիոն պայմանագիր, մենք կներդնենք, կվերանորոգենք երկաթուղին, կվերականգնենք այն, և երկաթուղին կբացվի »,- պարզաբանել է Ն. Փաշինյանը վերջերս ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իսկ մայիսի 24-ին նա ազդարերեց 2017 թվականին գործարկված Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու ապագա օգտագործման մասին՝ Հայաստանի արտահանման և ներմուծման համար. «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես ադրբեջանական երկաթուղին, արդեն բաց է Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար։ Սա մեր երկրի տնտեսական կյանքում կարևոր իրադարձություն է. շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին Թուրքիայից և Վրաստանից»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով