Սրանք պանիկայի մեջ են. ԱՄՆ-ը գործում է ՌԴ-ի հետ համաձայնեցված. Վաշինգտոնը Հայաստանում կաշխատի ցանկացած նոր ուժի հետ. Ստեփան Դանիելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև: ● Անդրանիկ Թևանյանի վրա այնպիսի հոդված է դրված, որը ենթադրում է, որ դատական փակ նիստ պետք է տեղի ունենա: Որևէ փաստ՝ գաղտնիք հրապարակելու, առավել ևս՝ դավաճանության, գոյություն չունի: Ակնհայտ է, որ սա քաղաքական դատավարություն է: Մեր երկրում գաղտնիքներ չկան: Մեր անգամ ռազմական գաղտնիքները, հայկական բանակի մասին ամբողջական տեղեկություններն Ադրբեջանը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, մյուսներ ավելի շատ ունեն, քան Սուրեն Պապիկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Խնդրո առարկա նիստին 100-ից ավելի պատգամավորներ են եղել, աշխատակազմ, և այդ նիստին ոչ մի արտառոց բան չի հնչել. Քննարկվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք Ռուսաստանում են գտնվում, ինչպես նաև՝ սահմանազատման ու սահմանագծման հարցեր: Այնպես որ, որևէ գաղտնի բան այդտեղ չի եղել: ● Այս իշխանությունը Ռուսաստանին համարում է թշնամի երկիր: Եթե դու ձերբակալում ես որևէ մեկին ու նրան համարում լրտես, ուրեմն նշանակում է՝ գործ ունենք թշնամի երկրի հետ. էդ դեպքում դու ի՞նչ գործ ունես ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում ու ԵԱՏՄ-ում: Սրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ անգամ Շոյգուն է կոշտ հայտարարություններ անում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով