Թմրամիջnցի իրացման դեպք է բացահայտվել

Իրավապահները ծառայության ժամանակ Կուրղինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։ Նա թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը, հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։ «Նիսան»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով