Հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով