Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Arca վճարային համակարգը՝ Կոնվերս Բանկի ու Սիթիզեն մասնագիտությունների քաղաքի հետ համատեղ, հայտարարում է խրախուսման արշավ: Արշավի շրջանակում՝ մայիսի 28-ից մինչև հունիսի 5-ը ներառյալ, Սիթիզենում Կոնվերս Բանկի Arca քարտով վճարումներ կատարած անձինք կկարողանան մասնակցել ինտերակտիվ խաղերի և ստանալ նվերներ: Գլխավոր մրցանակը կլինի դեպի Դիսնեյլենդ ընտանեկան ուղևորությունը (ուղեգիրը նախատեսված է երեք անձի համար): Հնարավորությունից օգտվելու համար պարզապես պետք է կատարել գնումներ Սիթիզենում, վճարել Կոնվերս Բանկի Arca քարտով, լրացնել տվյալները և գցել մասնակցության կտրոնն արկղի մեջ: Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով հունիսի 10-ին՝ ժամը 15։00-ին, ամփոփման ընթացքում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով