Երևանի Շիրակի փողոցում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երևանի Շիրակի փողոցում մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո բռնկվել է, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ վթարի մասին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այսօր` ժամը 07։10-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։ Վթարի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է»,– նշված է հաղորդագրության մեջ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:35-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի առջևի հատվածը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով