Արման Թաթոյանը գրում է. «Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։ Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է`Միասնության թևեր/Wings of Unity: Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող: Ես միշտ ասել եմ` որոնք են մեր կարմիր գծերը, իսկ դրանցից ամենահաստը այս իշխանությունն է: Մնացած որոշումները կայացվելու են` ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը հանաձայն` Հայաստանի ազգային շահերից ու անվտանգությունից ելնելով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոխվի իշխանություն, վերջապես ազատվենք այս իշխանության ստեղծած նախկին-ներկա, սև ու սպիտակ արատավոր վանդակից: Քվեաթերթիկ 6 Արդարությունը գալիս է»:



