«Ռուբիոյի այցը և ստորագրված հուշագիրը քաղաքական սատարում են հայտնում իշխանություններին. Փաստաթղթով Հայաստանը կարող է դառնալ «ոտքի տակի» ճանապարհ». Նարինե Կիրակոսյան

Մայիսի 26-ին 1 ժամով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա օդանավակայանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մի քանի փաստաթուղթ ստորագրեց և անմիջապես մեկնեց Հայաստանից։ Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի ստորագրած փաստաթղթերից մեկը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրն էր։ Ինչպես նշված է հուշագրում ՝ մասնակիցների նպատակն աջակցելն է երկու երկրներին՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների դիմակայունությունը և անվտանգությունը՝ ներառյալ արդյունահանումը, տարանջատումը և մշակումը իրենց համապատասխան տարածքներում։ Նաև մասնակիցները մտադիր են, ըստ անհրաժեշտության, համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու և առկա համագործակցության մեխանիզմներն օգտագործելու նպատակով։ «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրկակոսյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդքան կարևորում ստորագրված հուշագիրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով