Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխասի Գալվեսթոն քաղաքում ութ մարդ մի քանի ժամ մնացել է «Ամերիկյան սարերի վրա»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Բոլորը դպրոցականներ են եղել, ովքեր մասնակցել են միջնակարգ և ավագ դպրոցների համար կազմակերպված էքսկուրսիայի: Սարերի ուղղահայաց վերելակը 30 մետր երկարություն ունի։ Փրկարարական գործողության ընթացքում այգին փակվել է։ Փրկարարներին հաջողվել է տարհանել մարդկանց, ոչ ոք չի տուժել։



