Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում

Մայիսի 31-ին` ժամը 15։29-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն, ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում՝ մոտ 20 քմ։ Ներսում հայտնաբերվել է բնակչի դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է սենյակի գույքը։ Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով