Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնություն կնքել ԱՄՆ-ի հետ։ «Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել, և այն շահեկան է լինելու ԱՄՆ-ի ու նրանց համար, ովքեր մեզ հետ են»,- գրել է Թրամփը Truth Social-ում։ Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ շաբաթվա վերջին «ինքնապաշտպանական նպատակներով» հարվածներ է հասցրել Իրանի Գորուկ շրջանում և Քեշմ կղզում գտնվող իրանական ռադարների և անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5789

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով