Եղեգնաձորում վարորդը «Nissan Rogue» մեքենայով վրшերթի է ենթարկել 14 ամյա հետիոտնի

Վայոց ձորի մարզում վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 15։20-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Երեմ Մ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Բ․-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan. com -ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով