Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար։ Ակցիայի համաձայն՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Յունիբանկի աշխատավարձային քարտ ձևակերպած հաճախորդները ստանում են ռեֆերալ կոդ, որը կարող են փոխանցել ընկերներին, գործընկերներին և ծանոթներին՝ Յունիբանկում քարտ ձևակերպելու համար։ Յուրաքանչյուր նոր բացված քարտի համար հրավիրող հաճախորդը ստանում է պարգևավճար՝ 1 000 ՀՀ դրամ բոլոր տեսակի քարտերի և 10 000 ՀՀ դրամ՝ Visa Business քարտերի համար։ Ռեֆերալ կոդը հաճախորդին ուղարկվում է SMS հաղորդագրությամբ՝ քարտի համար դիմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Կոդը կարող է տրամադրվել անսահմանափակ թվով անձանց։ Պարգևավճարը փոխանցվում է աշխատավարձային քարտին մինչև հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը։ Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Յունիբանկն առաջարկում է անվճար բազմարժութային քարտ, աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով վարկային գիծ, անվճար մոբայլ հավելված և շուրջօրյա աջակցություն քարտապաններին։ Բացի այդ, աշխատավարձային քարտ ունեցող հաճախորդներին տրամադրվում է երեք կուպոն՝ ընտանիքի անդամների համար անվճար քարտ բացելու նպատակով։ Բոլոր աշխատավարձային քարտերն անվճար առաքվում են հաճախորդի կողմից նշված հասցեով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով