Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են՝ սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ։ «• Առգրավման պարագայում վիզան սովորաբար չեղարկվում է։ • Դուք չպետք է փորձեք այն կրկին օգտագործել։ • Դուք պետք է դիմեք նոր վիզայի համար և բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ, որտեղ նախատեսում եք դիմել»,- նշվում է հաղորդագրությունում։



