ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ «Ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,– ասված է հաղորդագրությունում:



