Ռուսաստանն առաջին անգամ արգելել է ավիացիոն կերոսինի արտահանումը

ՌԴ կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել երկրից ավիացիոն կերոսինի արտահանման վրա։ Սահմանափակումը գործելու է մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը, հայտնում է նախարարների կաբինետի կայքը։ Ընդունված որոշման նպատակն է՝ կայուն իրավիճակ ապահովել վառելիքի ներքին շուկայում։ Արգելքը չի տարածվում ավիակերոսինի այն խմբաքանակների վրա, որոնք արդեն անցնում են մաքսային ընթացակարգեր, այն վառելիքի վրա, որն օգտագործվում է օդանավերի կողմից թռիչքի ընթացքում, ինչպես նաև միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում իրականացվող մատակարարումների վրա։ ՌԲԿ-ն մայիսի 26-ին գրել էր, որ կառավարությունը քննարկում է ինչպես ավիացիոն կերոսինի, այնպես էլ դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Պարբերականն ընդգծել էր, որ նախկինում կառավարությունը բազմիցս սահմանափակել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը, սակայն դեռևս ոչ մի անգամ երկրից ավիացիոն կերոսինի արտահանման արգելք չի սահմանել։ 2023 թվականին «Ինտերֆաքս»-ի

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով