> —> Ճապոնիայում մոտեցող հզոր թայֆունի պատճառով արդեն չեղարկվել է առնվազն 290 ավիաչվերթ. հայտնում է NHK հեռուստաալիքը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ տարերային աղետը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի հարավային շրջանների վրա՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով։ Թայֆունի կենտրոնը ներկայում գտնվում է Օկինավայից հարավ և շարժվում է հյուսիսային ուղղությամբ։ Սպասվում է, որ հունիսի 1-ին այն կհասնի Ամամի կղզիներին, իսկ արդեն հաջորդ օրը կհարվածի Օկինավայի պրեֆեկտուրայի գլխավոր կղզուն։ Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են անում հետևել պաշտոնական նախազգուշացումներին և հնարավորության դեպքում խուսափել ճանապարհորդություններից։ Ավիաընկերություններն էլ զգուշացնում են, որ եղանակային պայմանների վատթարացման պատճառով հնարավոր են նոր չեղարկումներ և ուշացումներ։ —>



