168TV-ի՝ «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։ Զրույցի ընթացքում Դավիթ Ջամալյանի հնչեցրած մի քանի թեզերը՝ ստորև․ Իրենք ուզում էին ցույց տալ, որ հասել են հաջողության, բանակ են զինել, իբր դիվերսիֆիկացրել են ոլորտը, բայց այստեղ կա շատ պարզ բան՝ դիվերսիֆիկացիայի անվան տակ իրենք խզել են կապը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ասպարեզում։ Ընդ որում, պահանջը, որ Ռուսաստանի ու ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի հետ դուք պետք է սառեցնեք հարաբերությունները, դրված է նիկոլական իշխանության արևմտյան տերերի կողմից։ Սա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ, որովհետև դիվերսիֆիկացիան ոչ թե ենթադրում է՝ ավանդական ու հուսալի կապերի խզում ու փոխհատուցող, փոխարինող ինչ-որ մի կողմ որոնել, այլ դիվերսիֆիկացիա՝ ենթադրում է համատեղության, համադրելիության սկզբունքով, փոխլրացման սկզբունքով այլ աղբյուրներ որոնել՝ հիմնականը պահպանելով։ Իրենց նման ստախոս դժվար է գտնել համաշխարհային պատմության մասշտաբով․ Գեբելսը սրանցից գուցե դասեր վերցներ։ Նիկոլ Փաշինյանն արել է ամեն հնարավորը, որպեսզի նաև իրավաքաղաքական առումով ռուսները հնարավորություն չունենան պահելու Արցախը, էլ չասած՝ զուտ ռազմական առումով։ Եթե դու Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, եթե, դրանով հանդերձ, ռուսական խաղաղապահ ներկայությունն ուղղակի ապօրինի ես դարձնում՝ հարցը եռակողմ ձևաչափից Ադրբեջան-Ռուսաստան տիրույթ տեղափոխելով, և դա անում ես 2023թ․, երբ Ռուսաստանն ուկրաինական ճակատում դեռ բավական լուրջ խնդիրներ ուներ, իրեն ձեռնտու չէր 2-րդ ճակատ բացելը որևէ հատվածում, ռուսները հայից ավելի հա՞յ պիտի լինեին։ Բոլոր նրանք, ովքեր հարց են տալիս՝ ինչի՞ Արցախը ռուսները չպահեցին, ես հարցնում եմ՝ ինչի՞ Հայաստանն Արցախը չպահեց, որովհետև Ազգային անվտանգության ռազմավարությամբ՝ Հայաստանի Հանրապետությունն առայսօր համարվում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր: 2020 թվականին ասում էր՝ տարածաշրջանի լավագույն բանակն է․ մենք ֆիքսում ենք, չէ՞, այս ակնհայտ հակասությունը՝ 26թ․ մի բան է ասում, 20-ին՝ այլ բան։ Բա էդ մարդուն մենք ինչպե՞ս հավատանք։ Այնպես որ, ոչ սրանց հերքումը գրոշի արժեք ունի, ոչ էլ հաստատումը․ ուղղակի այդ մարդիկ իրենց ստախոսությունը կենսակերպ են սարքել։ Ու, փառք Աստծո, մեր հասարակությունը սթափ լինելով՝ այս ամեն ինչը շատ լավ հասկանում է, չի հավատում։ Արհեստական հակադրություն ստեղծելով՝ ոստիկանությունն ավելի հրապուրիչ են սարքել, որ ով կարողանա, մտնի ոստիկանություն․ այնքան շատ լինի, որ Նիկոլ Փաշինյանն իրան վստահ զգա, հանգիստ զգա։ Այս մարդը հակադրությունը սարքել է իր իշխանության տրամաբանությունը։ Այս մարդը մահ է բերում ամեն տեղ․ ինքն իր վախերով պայմանավորված՝ ոստիկանությունն ուռճացնում է, բայց դրա հետ մեկտեղ՝ հանցագործություններն աճում են։ Ոստիկանության ուռճացման հետևանքով՝ բանակում կադրերի խնդիր է առաջանում, թափուր հաստիքների ծավալը մեծանում է․ թափուր հաստիքներ՝ նշանակում է վերահսկողության նվազում, կոնկրետ ստորաբաժանում, ինչն էլ արտակարգ պատահարների աճի է բերում։



