Նիկոլը սպառեց իր բոլոր փամփուշտները… միացյալ ընդդիմությունը հաղթում է. Սամվել Նիկոյան

Այս կիրակի՝ հունիսի 7-ին, կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի լինելու և չլինելու մասին են, 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում կարծիք հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ՝ խոսելով ընտրությունների կարևորության մասին։ Սամվել Նիկոյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզարշավի յուրաքանչյուր օր նորանոր հաջողություններ են գրանցում, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն օր պարտվում է։ Ազգային ժողովի նախկին նախագահն այսպես է գնահատում ներկա իրավիճակը, որ հանրային տրամադրություններում անշրջելի փոփոխություններ են եղել, և միացյալ ընդդիմությունը հաղթում է այս ընտրություններում։ «Ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի յուրաքանչյուր օր հաջողություններ է գրանցում։ Ընդդիմությունը հանրության համար այլևս ընկալելի է և ամենակարևորը՝ ընդդիմությունն այլևս օրակարգ թելադրող է։ Սա շատ կարևոր է։ Ընդդիմությունն այլևս օրակարգ է թելադրում, որովհետև Նիկոլ Փաշինյանը սպառեց իր նախընտրական բոլոր «փամփուշտները»՝ եվրոպացիներին բերեց, Զելենսկուն բերեց, Ռուսաստանին թշնամացրեց, զորահանդես կազմակերպեց՝ այն օգտագործելով նախընտրական քարոզչության մեջ, սակայն Նիկոլը մի բան չի հասկանում, որ Հայաստանի ժողովուրդն է իրադրության տերն ու որոշողը։ Նիկոլը խաբել է հայ ժողովրդին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5828

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով