Karevor News

Karevor News

Չինաստանի արտգործնախարարները Բաքվում է

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Վան Ին Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդաժողովին։

Չհայտարարված այցեր՝ ՊՆ զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր: ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներ:

Նավթի գները նվազել են – 14/10/26

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 94.08 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝…

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վիրահատությունից հետո Հռոմի պապի վիճակը բարելավվում է

Հռոմի պապ Լեւոն XIV-ի ապաքինումը թոքի ստորին բլթի հեռացման վիրահատությունից հետո ընթանում է սպասվածի համաձայն. հայտնել է Վատիկանը։ Բժիշկների խոսքով՝ 71-ամյա պապն արդեն սկսել է քայլել և վերադարձել է սնվելու իր սովորական ռեժիմին։ Վիրահատությունը տևել է մոտ մեկուկես ժամ։ Վիրահատությունն…

Սահմանադրական դատարանի չընտրված նախագահը և չկայացած համաձայնությունը

Սահմանադրական դատարանը երկու փուլով քվեարկությունից հետո այդպես էլ նախագահ չընտրեց։ Արդյունքը բացահայտեց ինը դատավորների միջև անհրաժեշտ համաձայնության բացակայությունը՝ միաժամանակ նոր հարց առաջադրելով դատարանի ինստիտուցիոնալ հասունության և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության վերաբերյալ։ Հոկտեմբերի 14-ին կայացած քվեարկության երկու փուլերում էլ Էդգար Շաթիրյանն…

Starlink-ը չի կարող օգտագործվել ռազմական հարձակողական գործողություններում. Մասկ

SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը ենթադրում է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է առնչություն ունենալ ուկրաինական որոշ զինատեսակների շարժման արագության և ինտերնետային կապի հասանելիության սահմանափակումների հետ։ «Starshield համակարգերը պատկանում և կառավարվում են ԱՄՆ կառավարության կողմից։ Արագության կամ կիրառման ցանկացած սահմանափակում սահմանում…

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:30–13:30 Գ. Գասպարյան փողոց 9/1 շենք, 14:00–16:00 Լ. Ազգալդյան փողոց 4-րդ շենք, Երևանի Դավթաշեն վարչական…